Կոլոլակով բրնձով փլավ։ նոր տաք ուտեստ ձեր խոհանոցում (Տեսանյութ)

Այսօր առաջարկելու ենք նորույթ՝ բոլորովին նոր տաք ուտեստի բաղադրատոմս։ Պատրաստելու ենք կոլոլակով բրնձով փլավ։

Միգուցե զարմանալի համադրություն և պատրաստման տարբերակ կթվա, բայց ստացվում է բոլորովին նոր հետաքրքիր, հյութեղ և աննկարագրելի համեղ փլավ։

Եթե փորձեք, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։

Կոլոլակով բրնձով փլավի բաղադրիչները

Բրինձ — 250 գր․

Տավարի աղացած միս — 200 գր․

Գազար — 1 հատ

Սոխ — 1 գլուխ

Ձու — 1 հատ

Ձիթայուղ

Չոր համեմունքներ

Աղ, սև և կարմիր չոր պղպեղ

Կոլոլակով բրնձով փլավի պատրաստման եղանակը

Սկսենք մսի նախապատրաստումից․ աղացած տավարի մսի վրա ավելացնում ենք ձուն, աղ և կարմիր պղպեղ ենք անում, կես սոխը աղացած կամ քերիչով անցկացված ավելացնում ենք մսի վրա և մի լավ խառնում ենք,

Ձեռքերով ահա այսպիսի կոլոլակներ ենք պատրաստում և դնում կողքի, կարող եք սառցախցիկում դնել, որպեսզի պատրաստելիս չքանդվի,

Իսկ մինչ այդ գազօջախի վրա դրված թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում,

Բրինձը, մանրացված գազարն ու սոխը միաժամանակ լցնում ենք թավայի մեջ և սկսում տապակել։

Տապակելու գաղտնիքն այն է, որ այս դեպքում եփվելիս բնինձը երբեք չի կպնում իրար, իսկ փլավը նոր հետաքրքիր համ է ստանում,

Տապակվելու ենք ուղարկում նաև մեզ սառցախցիկում սպասող կոլոլակները և մոտ 2 րոպե այս ամբողջը զգույշ խառնելով շարունակում տապակել,

Եռացրած ջուր ենք լցնում, այնքան որ ծածկի և թավայի կափարիչը լրիվությամբ փակում ենք,

Պետք է եփվի մոտ 15 րոպե և ջուրը ամբողջությամբ քաշի։

Մատուցելիս բուրգի գագաթին կարող եք խաշած ձվի դեղնուց լցնել և չոր համեմունքներից ավելացնել կորեական աղցանի համար նախատեսված չոր համեմունք, ինչպես ես։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: