Կկիսվեմ Ձեզ հետ անչափ համեղ տորթի բաղադրատոմսով, որը կգոհացնի Ձեզ իր անուշաբուր համով

ՇՈԿՈԼԱԴԵ ՏՈՐԹ՝ ԿԵՖԻՐՈՎ․

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 250 գ ալյուր
  • 3 ճ․գ․ կակաո
  • 1 ճ.գ սոդա
  • 250 մլ կեֆիր
  • 180 գ շաքարավազ
  • 80 գ կարագ
  • 2 ձու
  • Մեկ պտղունց աղ

Կրեմի համար․

  • 450 գ թթվասեր 20% յուղայնությամբ
  • 80 գ շաքարի փոշի
  • 100 գ ընկույզ (կամ նուշ)
  • 5 կաթիլ վանիլի էսենցիա

Պատրաստման եղանակը․

Ձուն հարում ենք աղի և շաքարավազի հետ միասին, մինչև լավ փրփուր առաջանա: Միաժամանակ ամբողջ շաքարավազը միանգամից մի թափեք, այլ աստիճանաբար ավելացրեք։ Կեֆիրն ու հալած կարագը լցրեք ձվի ամանի մեջ և խառնեք։

Ապա կակաոն ալյուրի հետ միասին մաղեք զանգվածի մեջ։ Հարելով խմորի չոր բաղադրիչները միացնում ենք հեղուկներին։ Թխելու համար նախատեսված ձևամանի ներքևի մասը ծածկեք յուղաթղթով, ապա խմորը լցրեք դրա մեջ: Թխեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ մեկ ժամ։ Ստուգեք պատրաստվածությունը ատամի փայտիկով։

Ապա թողեք թխվածքաբլիթը սառչի։ Այնուհետև կտրեք վերևի մասը և մանրացրեք՝ զարդարելու համար պետք են այդ փշուրները։ Մնացած թխվածքաբլիթը բաժանեք երեք մասի։ Նախապես տապակեք ընկույզը և լավ մանրացրեք։

Թթվասերը հարում ենք շաքարի փոշու և վանիլի էսենցիայի հետ։ Դուք պետք է ստանաք խիտ զանգված։ Լցրեք ընկույզի փշրանքները դրա մեջ և մանրակրկիտ խառնեք։ Հավաքեք տորթը, առատորեն քսելով կրեմը: Այնուհետև շաղ տվեք  թխվածքաբլիթի փշրանքները։ Տորթը  2-3 ժամով դրեք սառնարանում, ապա մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: