Այսօր կեֆիրով և աղացած մսով կոտլետներ եմ պատրաստում։ Եթե դեռ չեք փորձել այս տարբերակը, անպայման ուշադրություն դարձրեք այս բաղադրատոմսին: Իր ողջ պարզությամբ, կոտլետները նուրբ են, հյութալի, հագեցնող և շատ համեղ։ Բացի այդ, այս տարբերակն իդեալական է, եթե աղացած միսը քիչ է և Դուք պետք է ավելի շատ կոտլետներ եփեք պատրաստեք: Փորձեք, Ձեզ դուր կգա:

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կեֆիր — 400-450 մլ
- Աղացած միս — 350-400 գ
- Ձու — 1 հատ
- Սոխ — 1 հատ
- Փխրեցուցիչ — 1,5 թեյի գդալ
- Վարսակ — 4-5 ճ.գ. կամ ցորենի ալյուր 100-120 գ.

- Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
- Չորացրած սխտոր, պապրիկա — 1-ական թեյի գդալ
- Բուսական յուղ — տապակելու համար։
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն