Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կարտոֆիլ — 3-4 հատ
- Ձու — 3 հատ
- Կանաչ սոխ — մի փոքրիկ փունջ
- Բուսական յուղ — տապակելու համար
- Աղ
- Աղացած սև պղպեղ։

Պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը մաքրեք կեղևից, անցկացրեք քերիչով և քամեք հյութը:
Ապա քերած կարտոֆիլը լցրեք բուսական յուղով լավ տաքացրած տապակի մեջ և տապակեք 5 րոպե՝ անընդհատ խառնելով:
Մինչ կարտոֆիլը տապակվում է, ձուն հարեք, ավելացրեք մանր կտրատված կանաչ սոխ, աղ, սև պղպեղ և խառնեք:

Տապակած կարտոֆիլը տարածեք տապակի մեջ՝ նրբաբլիթ կազմելով և լցրեք ձվի խառնուրդի դրա վրա: Կրակը նվազեցրեք, ծածկեք տապակը կափարիչով և տապակեք 4-5 րոպե մի կողմից: Հետո, օգտագործելով ափսե, շրջեք և տապակեք մյուս կողմից ևս մի քանի րոպե:
Պատրաստի ուտեստը կտրեք և մատուցեք: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն