Պատրաստման եղանակը շատ հեշտ է և արագ։ Մինչ կարտոֆիլը եփվում է, պատրաստեք մնացած բաղադրիչները։ Երշիկեղենի փոխարեն կարելի է խաշած երշիկ, սաղմոն կամ հավի միս վերցնել։ Վերջինը, սակայն, ինձ համար մի քիչ շատ չոր է ստացվում։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կարտոֆիլ 1 կգ
- Կաթնային նրբերշիկ 8-10 հատ
- Գազար 1 հատ
- Սխտոր 2 ատամ
- Կիտրոն 0,5 հատ
- Պահածոյացված եգիպտացորեն 170 գ
- Թթվասեր 200 գ
- Ձիթապտուղ 70 գ
- Ձիթապտղի յուղ 2 ճ.գ.
- Արևածաղկի ձեթ 2 ճ.գ.
- Պարմեզան 120 գ
- Կանաչ սոխ 2-3 հատ
- Օրեգանո՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․
Կարտոֆիլը մաքրեք, կտրատեք խոշոր կտորներով և եփեք թեթև աղաջրի մեջ մինչև փափկի: Քամեք, տրորեք և ավելացրեք 1 ճ.գ. կարագ. Կարտոֆիլի պյուրեին ավելացրեք թթվասերը, քերած գազարը, մանր կտրատած կանաչ սոխը, եգիպտացորեն և խորանարդաձև կտրատած ձիթապտուղ։ Լավ խառնեք։ Երշիկները շրջանաձև կտրատեք և տապակեք 1 ճ.գ. կարագի մեջ 3 րոպե։

Ավելացրեք սխտորը և եփեք ևս մեկ րոպե։ Այնուհետև լցրեք կես կիտրոնի հյութ լավ խառնեք ու վերցրեք կրակից։ Երշիկները միացրեք կարտոֆիլի զանգվածի հետ։ Ձևամանին քսեք ձիթապտղի յուղ և գդալով ավելացրեք զանգվածի կեսը։ Շաղ տվեք քերած պարմեզանի կեսը, իսկ հետո մնացած կարտոֆիլը երշիկներով, ապա նորից պանիր և օրեգանո: Ջեռոցը տաքացրեք մինչև 200 աստիճանի տակ և եփեք 20 րոպե։ Մատուցել տաք վիճակում։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն