Կարտոֆիլով և աղացած մսով ջեռեփուկ։ Պարզ, և անչափ համեղ ընթրիք

Շատ համեղ և գոհացնող ընթրիք, որը պատրաստվում է սովորական մթերքներից: Կարտֆիլով և աղացած մսով ջեռեփուկ

Անհրաժեշտ է․

  • Մաքրած կարտոֆիլ – 500 գ,
  • Կարագ – 30 գ,
  • Կաթ կամ սերուցք – 70 մլ,
  • Ձու – 2-3 հատ,
  • Աղացած միս (խոզի միս, հնդկահավ) – 250 գ,
  • Դդմիկ – 1\4 հատ,
  • Սոխ – 1\4 հատ,
  • Սխտոր – 2-3 ատամ,
  • Թթվասեր – 4 ճ․գ․,
  • Կոշտ պանիր – 30 գ,
  • Աղ, աղացած պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի,
  • Չորահացի փոշի, ձիթապտղի յուղ – կոլոլակների համար։

Պատրաստումը․

Աղացած մսի վրա լցրեք ձու և քերած դդմիկ, որը նախապես պետք է ճզմեք, որպեսզի ազատվեք ավելորդ հյութից:

Լցրեք աղ, աղացած պղպեղ , եթե սիրում եք համեմունքներ, ապա կարող եք ավելացնել։ Խառնեք, և պատրաստեք համասեռ զանգված։

Թաց ձեռքերով պատրաստեք ձվի չափ ունեցող կոլոլակներ:

Մսի կոլոլակները թեթև տապակեք բուսական յուղի մեջ,երկու կողմերից:

Կլպված կարտոֆիլները եփեք, ջրի մեջ մի փոքր աղ ավելացրեք:

Եփված կարտոֆիլները ճզմեք, պատրաստեք պյուրե, ավելացրեք կաթ ու կարագ։

Կարտոֆիլի վրա լցրեք երկու ձու և լավ խառնեք մինչև ստացվի համասեռ զանգված։ Անհրաժեշտության դեպքում ավելացրեք նաև աղ։

Ջեռոցի տապակի վրա քսեք կարագ կամ մարգարին և շաղ տվեք պաքսիմատ:

Դրա մակերեսին տարածեք կարտոֆիլի պյուրեն և դասավորեք կոլոլակներն այնպես, ինչպես Ձեզ հարմար է։

Մի ամանի մեջ խառնեք ցածր յուղայնությամբ թթվասեր, ճզմած սխտոր, նուրբ քերած պանիր, համեմունքներ և խառնեք:

Այդ զանգվածով ծածկեք պյուրեն և կոլոլակները։ Դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ` 20-25 րոպե:

Կարտֆիլով ուտեստը՝ մսի կոլոլակներով պատրաստ է։ Այսպիսի ուտեստը համեղ կլինի նաև հաջրդ օրը, եթե այն տաքացնեք միկրոալիքային վառարանում։ Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: