Այս համեղ բլիթների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 6-7 հատ: կարտոֆիլ
- 200-300 գ ալյուր
- 1.5 ճ․գ․ ձիթապտղի կամ կոկոսի յուղ
- 0,5 փունջ սամիթ
- 4-5 հատ կանաչ սոխ
- Աղ, համեմունքներ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
Առաջին բանը, որ անում եմ, կարտոֆիլը ջեռոցում թխելն է։ Ես օգտագործում եմ այս պատրաստման եղանակը՝ բանջարեղենի բոլոր օգտակար հատկությունները պահպանելու համար։ Յուրաքանչյուր կարտոֆիլ փաթաթում եմ փայլաթիթեղի մեջ և դնում 180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 40-45 րոպե։ Կարտոֆիլի պատրաստությունը ստուգում եմ դանակով։ Երբ կարտոֆիլը պատրաստ է, պետք է ամբողջովին սառչի։ Հետո կեղևը հանում եմ ու կարտոֆիլը տրորում։ Աղ և համեմունքներ եմ ավելացնում։

Ի դեպ, կարելի է ավելացնել հում կամ չոր սխտոր։ Սամիթն ու կանաչ սոխը մանր կտրատում եմ և ավելացնում պյուրեին, մեջը բուսական յուղ եմ լցնում ու ամեն ինչ մանրակրկիտ խառնում։ Հետո ավելացնում եմ 200 գ ալյուրը և խմոր հունցում։ Այն պետք է լինի փափուկ և առաձգական: Հնարավոր է, որ Ձեզ ավելի շատ ալյուր պետք լինի, կենտրոնացեք խմորի վիճակի վրա։ Եթե այն կպչում է սեղանին, մի քիչ ալյուր ավելացրեք։

Այնուհետև խմորը մի քանի մասի եմ բաժանում և յուրաքանչյուր շերտը գրտնակում։ Հետո դրանց ափսեի օգնությամբ ձև եմ տալիս՝ ըստ թավայիս չափի։ Վերջնական փուլը տապակելն է։ Ես դա անում եմ 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից՝ չօգտագործելով յուղ: Պատրաստի ուտեստը մատուցում եմ ապուրի հետ կամ օգտագործում որպես բլիթ՝ ներսում փաթաթելով տարբեր միջուկներ։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն