Կարտոֆիլով այսպիսի համեղ խավարտ, դուք դեռ չեք փորձել

Կարտոֆիլ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան, բայց որպես խավարտ օգտագործում ենք եփած, տապակած վիճակում:

Առաջարկում ենք հետեւյալ բաղադրատոմսը.

Ջեռոցում թխված պանրով կարտոֆիլ

Անհրաժեշտ է.

  • 1կգ կարտոֆիլ
  • 50գ պինդ պանիր
  • 30գ սերուցքային կարագ
  • 1ճ գդալ մայոնեզ
  • 1ճ գդալ մանրած սամիթ
  • Կես թեյի գդալ աղ
  •  Պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը.

Լավ լվացեք կարտոֆիլն ու պատառաքաղով ծակծկեք:

Դրեք  ջեռոցն ու եփեք 45րոպեից մինչեւ 1 ժամ, 180 աստիճանի տակ:

Մինչ այդ քերեք պանիրը: Խառնեք փափուկ կարագի, ճզմած սխտորի, սամիթի, մայոնեզի ու համեմունքների հետ:

Ստացված զանգվածից պատրաստեք գնդիկներ:

Կարտոֆիլը հանեք ջեռոցից, թողեք սառի:

Վրան կտրվածքներ արեք:

Կտրվածքի մեջ դրեք պանրային գնդիկ: Դրեք ջեռոցը մի քանի րոպե, որպեսզի գնդիկը հալվի:

Ահա եւ վերջ: Այս խավարտը կսիրեն ձեր հյուրերն ու ընտանիքի անդամները:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:


Понравилась статья? Поделиться с друзьями: