
Այս հետաքրքիր ձևավորումով ուտեստը յուրահատուկ տեսք կհաղորդի ձեր սեղանին: Փորձեք պատրաստել այս ախորժելի տեսքով ուտելիքը, երբ հյուրերի եք սպասում:
Բաղադրիչներ
Կարտոֆիլ -10-11 հատ
Կաթ- 50 մ/գ
Շամպինիոն – 100գր.
Գազար -1հատ
Սոխ -2-3 հատ
Սխտոր 2-3 պճեղ
Ձու-1 հատ
Թթվասեր — 2-3 ճ/գ
Աղ — ըստ ճաշակի
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Կանաչի- մի փունջ
Պատրաստումը
Սկզբում մաքրեք կարտոֆիլը և դրեք, որ խաշվի: Մինչ կարտոֆիլը կեփվի, մաքրեք և խորանարդաձև կտրատեք սոխը: Մաքրեք գազարը և քերեք քերիչով՝ միջին մանրությամբ: Մաքրեք սխտորը և եք այն: Ապա լվացեք և մաքրեք սնկերը և կտրատեք փոքր խորանարդիկներով:

Տապակեք սունկը, ապա ավելացրեք գազարը, սոխը, համեմունքները և սխտորը: Այս ամբողջն իրար խառնած տապակեք կափարիչը փակ, թույլ կրակին՝ 10 րոպե: Ավելացրեք թթվասերը և շոգեխաշեք ևս 10-15 շոպե: Մինչ սա կպատրաստվի, անցնենք կարտոֆիլին:

Կարտոֆիլը տրորեք խյուսի նման, ավելացրեք կաթ, աղ և մեկ դեղնուց և խառնեք: Ջեռոցի ամանը պատեք յուղով, կարող եք նաև թուղթ դնել: Կարտոֆիլի պյուրեն այնպես ենք ձևավորում, որ նմանվի թռչնի բնի՝ այսինքն ներսում խորը փոսիկ լինի: Լցոնեք այն ձեր տապակած միջուկով: Թողեք արդեն տաք ջեռոցում 15-20 րոպե, քանի որ, ըստ էության, մեր բոլոր բաղադրիչներն արդեն եփված էին:

Ահա և մեր հիանալի ուտեստը պատրաստ է: Զարդարեք ըստ ճաշակի:
Բարի ախորժակ