Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Մեկ խնձոր
- Մեկ բանան
- Մեկ ձու
- 100 մլ կաթ
- 85 գ շաքարավազ
- 60 մլ արևածաղկի ձեթ
- 12 գ փխրեցուցիչ

- 150 գ ալյուր
- 10-20 գ կարագ
- Մեկճաշի գդալ սպիտակ գինու քացախ
- Մեկ պտղունց աղ
- 10 գ վանիլային շաքար։

Պատրաստման եղանակը․
Խնձորը պետք է կտրել բարակ շերտերով, իսկ բանանը՝ շրջանագծի:
Տապակի մեջ լցրեք մի կտոր կարագ, ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքարավազ, խառնեք և դրա մեջ լցրեք մրգերը:
Հաջորդը, Դուք պետք է ձուն կոտրեք առանձին ամանի մեջ, ավելացնեք մնացած շաքարավազը (մոտ 60 գ), կարագը, վանիլային շաքարը, մի պտղունց աղ և այդ ամենը հարեք: Այնուհետև լցրեք կաթը և խառնեք։

Աստիճանաբար լցրեք ալյուրը և լավ խառնեք այնպես, որպեսզի գնդիկներ չմնան: Վերջում ավելացրեք փխրեցուցիչ և քացախ (գինին կարող է փոխարինվել խնձորի քացախով)։ Խմորը լավ հունցեք:
Խմորը տարածեք տապակի մեջ, տապակը դրեք թույլ ուժգնությամբ կրակի վրա, փակեք կափարիչը և եփեք մոտ 20 րոպե:

Վերցրեք հարթ ափսե և դրա վրա քսեք արևածաղկի ձեթ: Ծածկեք տապակը դրանով և շրջեք տորթը, ապա նորից դրեք այն թավայի մեջ հակառակ երեսով: Եփեք ևս 5 րոպե:
Թողեք պատրաստի տորթը մի փոքր սառչի: Այնուհետև դրա վրա կարող եք քսել ջեմ, շաղ տալ կոկոսի փաթիլներ, շոկոլադ կամ թարմ մրգեր: Կամ պարզապես կարող եք շաղ տալ շաքարի փոշիո:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն