Կատարյալ աղցան, որը պատրաստելու համար կպահանջվի րոպեներ: Աղցանի ախորժելի տեսքը և յուրահատուկ համը կգոհացնի Ձեր հյուրերին

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 հատ լոլիկ
  • 200 գր ապխտած երշիկ
  • 150 գր պինդ պանիր
  • 1 պճեղ սխտոր
  • 3-4 ճաշի գդալ մայոնեզ։

Պատրաստման եղանակը․

Լոլիկը կտրատեք շերտերով և լցրեք խոր ամանի մեջ։ Երշիկը նույնպես կտրատեք շերտերով և լցրեք լոլիկի վրա։ Սխտորն անցկացրեք քերիչով կամ մամլիչով։ Համեմեք մայոնեզով և խառնեք։

Վերցրեք հարթ ափսե և դրա մեջ լցրեք աղցանը՝ տալով գնդի տեսք։ Պանիրն անցկացրեք մանր քերիչով և շաղ տվեք աղցանի վրա։ Այսքանը, մեր գեղեցիկ, թեթև և համեղ աղցանը պատրաստ է, այն կարող եք մատուցել։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: