Կանաչ լոբիով անչափ համեղ աղցանի բաղադրատոմս

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սպանախ, ռեհան — 10 գ,
  • Կանաչ լոբի — 200 գ,
  • Խաշած ձու — 2 հատ,
  • Բեկոն, մոցարելլա — 100 գ,
  • Լոլիկ — 3 հատ,
  • Ձիթապտղի յուղ — 2 ճաշի գդալ,
  • Բալզամիկ սոուս — 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

  1. Տապակեք բեկոնը մինչև ոսկեգույն ստացվի, իսկ պատրաստ լինելուց հետո դրեք անձեռոցիկի վրա՝ ավելորդ ճարպը կլանելու համար:
  2. Լոբին տապակեք 10 րոպե:
  3. Լոլիկն ու եփած ձվերը կտրատեք միջին չափի շերտերով:
  4. Բաղադրությունը խառնեք աղցանի ամանի մեջ:
  5. Մատուցելուց առաջ աղցանը հագեցրեք նախապես պատրաստված սոուսով (մեկ գդալ յուղ և բալզամիկ սոուս): Բարի ախրժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: