Կաղամբով և ծովախեցգետնի ձողիկներով աղցանի պարզ բաղադրատոմս։ Ստացվում է շատ համեղ և ախորժելի

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Եգիպտացորեն — 50 գ
  • Սպիտակ կաղամբ — 200 գ
  • Ծովախեցգետնի ձողիկներ — 150 գ
  • Մայոնեզ — ըստ ցանկության
  • Վարունգ — 100 գ

Պատրաստման եղանակը․

Նախ անհրաժեշտ է կաղամբը բարակ շերտերով կտրատել և լցնել խոր ամանի մեջ:

Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք խորանարդաձև և լցրեք կաղամբի վրա:

Վարունգը կտրատեք բարակ շերտերով և լցրեք աղցանի ամանի մեջ: Ավելացնել եգիպտացորենը:

Համեմեք նախուտեստը մայոնեզով, աղով և համեմունքներով ըստ ճաշակի։ Ծովախեցգետնի ձողիկներով և կաղամբով համեղ աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: