Կաղամբով կարկանդակներ առանց ձվի, որը ստացվում է փափուկ և անչափ համեղ

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 260 մլ – ջուր,
  • 7 գ – չոր խմորիչ,
  • 450 գր – ալյուր,
  • ½ թեյի գդալ – աղ,
  • Բուսական յուղ տապակելու համար։

Միջուկի համար․

  • 1 հատ – սոխ,
  • 1 կգ – կաղամբ,
  • ½ թեյի գդալ – աղացած կարմիր պղպեղ,
  • ¼ թեյի գդալ – չոր անանուխ,
  • Աղ ու սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • Մեկ փունջ սամիթ և մաղադանոս,
  • 5 ճաշի գդալ բուսական յուղ։

Պատրաստման եղանակը․

  1. Ալյուրը մաղել և խառնել աղի, խմորիչի հետ։
  2. Դանդաղ լցնել ջրի մեջ, խառնել, Դուք պետք է ստանաք փափուկ խմոր։
  3. Տեղադրել խմորը ամանի մեջ և ծածկել այն՝ թոնելով բարձրանա։
  4. Մանր կտրատել սոխն ու կաղամբը։
  5. Տապակել սոխը բուսական յուղի մեջ մինչ ոսկեգույն ստացվի։
  6. Դրանից հետո ավելացնել կաղամբը, տապակել՝ անընդհատ խառնելով։
  7. Ավելացնել կարմիր պղպեղ, չոր անանուխ: Խառնել։
  8. Եփել փակ կափարիչի տակ, մինչև փափկի։
  9. Վերջում ավելացնել մանր կտրատված կանաչեղենը։
  10. Խմորը կտրել և պատրաստել փքրիկ գնդիկներ։
  11. Ապա գրտնակել և յուրաքանչյուրի վրա լցրեք միջուկը։
  12. Ձևավորել կարկանդակները։
  13. Տապակել դրանք բուսական յուղով երկու կողմերից։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: