Կախարդական նրբաբլիթներ առանց ալյուրի

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Մեկ բաժակ մանրաձավար
  • մեկ բաժակ վարսակ
  • Կես լիտր կեֆիր
  • Աղ
  • Շաքարավազ
  • Մեկ թեյի գդալ սոդա
  • Երկու ձու
  • Բուսական յուղ — տապակելու համար։

Պատրաստման եղանակը․

  1. Խորը տարայի մեջ լցրեք մեկ բաժակ մանրաձավար, վարսակի և խառնեք:
  2. Կեֆիրը լցրեք նույն տարայի մեջ և խառնեք ամեն ինչ և մի կողմ դրեք մոտ երկու ժամով, որպեսզի լավ ուռչի:
  3. Երկու ժամ անց ավելացրեք աղը, շաքարավազը և սոդան:
  4. Ձվերը կոտրեք վարսակի և մանրաձավարի վրա և ամեն ինչ մանրակրկիտ խառնեք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված:
  5. Թավայի մեջ լցրեք փոքր քանակությամբ բուսական յուղ, լավ տաքացրեք, և ստացված զանգվածից երկու ճաշի գդալ լցրեք տաքացրած յուղի վրա:
  6. Այն հավասարապես տարածեք մակերեսի վրա, որպեսզի տորթի ձև ստանաք: Տապակեք երկու կողմերից` մինչև ոսկեգույն դառնալը: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: