Կախարդական այս աղցանը գալիք տարին կլցնի իր համով և գեղեցկությամբ. «Ամանորյա ժամացույց»՝ 12 ամիս, 12 ժամ, 12 շերտ

Ամանորյա այս աղցանը առան ձնանում է իր յուրօրինակությամբ: Նախ շատ համեղ և գեղեցիկ է ստացվում, որով կկարողանաք զարմացնել ձեր հյուրերին,  այնուհետև ժամացույցի բոլոր թվերը հնարավոր է նշել:

Բաղադրիչներ 

Սելդի փափկամիս – 200 գ

Կարտոֆիլ – 400 գ

Բազուկ – 400 գ

Գազար – 300 գ

Մարինացված վարունգ – 250 գ

Թթվաշ խնձոր – 250 գ

Հապալաս – 2-3 ճ/գ

Սոխ – 50 գ

Մաղադանոս և սամիթ – 1 փունջ

Հավի ձու – 3 հատ

Լորի ձու – 6 հատ

Պինդ պանիր – 150 գ

Մայոնեզ -300 գ

Քացախ (9 տոկոսանոց) – 3 ճ/գ

Շաքարավազ – 0.5 թ/գ

Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը 

Եփել կարոտֆիլը, բազուկը և գազարը:

Սառեցնել, հետո մաքրել կեղևը: Եփել ձվերը և կեղևազրկել:

Կիսալուսնաձև շերտատել սոխը:

Ոչ մեծ թասի մեջ լցնել քացախը, ավելացնել շաքարավազը և խառնել: Այդ խառնուրդի մեջ դնել շերտատած սոխը և թողնել մարինացվի մոտ 5 րոպե:

Խորանարդաձև շերտատել սելդը:

Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել կարտոֆիլը, բազուկը և գազարը: Մեկ հատ գազար պահել ձևավորման համար:

Առանձին թասի մեջ խոշոր քերիչով անցկացնել նաև հավի ձվերը, թթվաշ խնձորը, պինդ պանիրը:

Մարինացված վարունգը խորանարդաձև մանր կտրատել: Որպեսզի աղցանը լավ տեսք ունենա, այն պետք է ձևավորել խոհարարական օղակի մեջ:

Խոհարարական օղակի ներսում շերտերով շարել բաղադրիչները: Շերտերի հերթանակությունը պետք է լինի այսպիսին. սելդ, սոխ, բազուկ, մայոնեզ, մարինացված վարունգ, գազար, մայոնեզ, խնձոր, պինդ պանիր, կարտոֆիլ, մայոնեզ, հավի ձու: Ընդամենը 12 շերտ:

 

Մանր կտրատել մաղադանոսը և սամիթը:

Կիսել պինդ եփած լորի ձվերը:

Աղցանի եզրով կանաչի լցնել:

Լորի ձվերով ձևավորել ժամացույցի թվատախտակը:

Մնացած գազարից կտրատել թվերը և սլաքները: Ամբողջը զարդարել հապալասի հատիկներով:

Աղբյուր

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: