Կաթնաշոռով և բանանով անչափ համեղ տորթ, որի համից չեն կշտանում ընտանիքիս անդամները

Անհրաժեշտ է․

  • Խմորի համար․
  • Ձու — 4 հատ,
  • Շաքարավազ — 180 գ,
  • Ալյուր — 180 գ,
  • Կակաո — 1 ճ․գ,
  • Փխրեցուցիչ — 0,5 թ․գ,
  • Ջուր — 4 ճ․գ (եռման)։

 

Խոնավեցման համար՝

  • Ջուր — 100մլ,
  • Շաքարավազ — 50մլ,
  • Կոնյակ — 20մլ։

Կրեմի համար․

  • Ժելատին — 15 գ,
  • Ջուր – 1․4 բաժակ,
  • Սերուցք 30-35% յուղայնությամբ — 500 մլ,
  • Բանան — 4 հատ+2 հատ,
  • Կաթնաշոռ — 250 գ,
  • Շաքարավազ — 150 գ,
  • Շոկոլադ սև — 100 գ (քերած)
  • Կակաո։

Պատրաստումը․

Նախ պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվի սպիտակուցներն առանձին հարում ենք այնքան մինչև փրփրանման զանգված ստանանք։ Դեղնուցները եռման ջրի հետ հարում ենք և աստիճանաբար շաքարավազ ավելացնում։ Այնուհետև դեղնուցների զանգվածի մեջ ենք լցնում սպիտակուցները և խառնում։

Ավելացնում ենք ալյուրը, կակաոն,փխրեցուցիչը և լավ խառնում։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված կլոր ձևամանի մեջ (26 սմ տրամագծով ձևամանը հարմար կլինի)։ Բիսկվիթը թխում ենք 30 րոպե 180 աստիճանում։ Պետք է ստացվի մոտավորապես այնպես, ինչպես պատկերված է նկարում։

Թողնում ենք մի քանի ժամ սառչի։ Այնուհետև վերցնում ենք շրջանը, եզրից 2 սմ դեպի ներս շրջան ենք կտրում և մեջտեղի հատվածը հանում։ Բիսկվիթը խոնավեցնում ենք. խառնում ենք ջուրը, շաքարավազն ու կոնյակը և բիսկվիթը խոնավեցնում։ Այնուհետև փորվածքի մեջ բանանի կտորներ ենք դնում։

Պատրաստում ենք կրեմը։ Մնացած 2 բանանը բլենդերով հարում ենք, սարքելով խյուս, այնուհետև միացնում կաթնաշոռի և շաքարավազի հետ։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում և թողնում 20 րոպե, ապա ժելատինով կաթսան դնում ենք գոլորշու վրա և տաքացնում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի): Սերուցքի կեսը հարում ենք այնքան մինչև պինդ փրփուր դառնա, ապա ավելացնում ենք ժելատինը, կաթնաշոռային զանգվածը և խառնում։

Ավելացնում ենք քերած շոկոլադն ու մնացած սերուցքը։ Այդ ամենը զգուշորեն խառնում ենք։ Եթե զանգվածը թույլ է տեղափոխում ենք սառնարանը։ Թանձրանալուց հետո լցնում ենք բանանի վրա։

Մնացած բիսկվիթը փշրում ենք և լցնում միջուկի վրա։ Թեթևակի սեղմում ենք։ Վրայից կարող ենք կակաո լցնել։ Գիշերը թողնում ենք սառնարանում, առավոտյան` համտեսում։ Կարող ենք բանանը փոխարինել անանասով, ելակով կամ ցանկացած տեսակի այլ մրգով` ըստ ճաշակի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: