Կաթնաշոռով շատ համեղ աղանդեր, որն իդեալական կլինի անուշաբույր թեյի հետ

Ստացվում է շատ նուրբ ու համեղ ռուլետ, որը բառացիորեն հալվում է բերանում։ Պատրաստման եղանակը շատ պարզ է և հաճելի։ Իդեալական տարբերակ է մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ։ Փորձեք ինքներդ և համոզվեք։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կաթնաշոռ — 400 գր
  • Պահածոյացված դեղձ — 450 գ
  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 80 գր
  • Լավաշ — 200 գ
  • Պիստակ
  • Ձու — 1 հատ
  • Թթվասեր — 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը․

Կաթնաշոռի վրա լցրեք երկու ձու, շաքարավազ և հարեք բլենդերով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Պահածոյացված դեղձը մանր կտրատեք, լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ ու լավ խառնեք։

Կաթնաշոռային այս զանգվածը լցրեք լավաշի վրա և հավասարաչափ տարածեք՝ ազատ թողնելով եզրերը, որպեսզի թխելու ընթացքում այն չբացվի։ Լավաշի եզրերը ծալեք և փաթաթեք ռուլետի պես։ Ձուն և 2 ճաշի գդալ թթվասերը լավ խառնեք և քասեք ռուլետի վրա։

Վրան շաղ տվեք մանրացված պիստակ ու դրեք 180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպեով։ Թողեք ռուլետը սառչի և կարող եք մատուցել։ Ռուլետը ստացվում է նուրբ և շատ համեղ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: