Անհրաժեշտ է․
- Կաթնաշոռ 600 գ,
- Խտացրած կաթ 280 գ,
- Ձու 3 հատ,
- Օսլա 2 ճ․գ․,
- Աղ 1 պտղունց։
Պատրաստումը․

Խորը ամանի մեջ միացրեք կաթնաշոռը, խտացրած կաթը և ձվի դեղնուցները: Խառնեք բլենդերով կամ մանրացրեք պատառաքաղով մինչև ստացվի համասեռ զանգված: Ավելացրեք օսլան և լավ խառնեք:
Սպիտակուցները առանձին հարեք մի պտղունց աղի հետ, մինչև փրփրի: Զանգվածը չպետք է խիտ լինի: Սպիտակուցները փոքր մասերով ավելացրեք կաթնաշոռի վրա և խառնեք:

Ձևամանի ներքևի մասը ծածկեք յուղաթերթիկով և քսեք կարագ: Լցրեք կաթնաշոռի զանգվածը և հավասարապես տարածեք ձուլվածքի վրա:
Առանձին տապակի մեջ լցրեք եռացրած ջուր, դրեք ջեռոցի մեջ, իսկ վերևի մասում տեղադրեք վանդակաճաղերը: Տեղադրեք ձևամանը վանդակաճաղերի վրա 180 աստիճանով տաքացրած ջեռոցում, և թխեք 45-50 րոպե: Դրանից հետո բացեք ջեռոցի դուռը և թողեք, որ ամբողջովին սառչի:

Շա տվեք շաքարի փոշի, զարդարեք հալված շոկոլադով կամ կարամելով: Ոչ պակաս համեղ կլինի, եթե այն մատուցեք ջեմով կամ թթվասերով: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն