Կաթնաշոռով անչափ համեղ պոնչիկներ

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 250 գր – ալյուր,
  • 300 գր – կաթնաշոռ,
  • 2 հատ – ձու,
  • 5 ճաշի գդալ շաքարավազ
  • ½ թեյի գդալ – սոդա,
  • ½ թեյի գդալ – աղ,
  • Վանիլին, շաքարի փոշի,
  • 1 թեյի գդալ — 9% քացախ,
  • Բուսական յուղ տապակելու համար։

Պատրաստման եղանակը․

  1. Ձվերը և շաքարավազը հարեք խորը ամանի մեջ։
  2. Դրանից հետո ավելացրեք կաթնաշոռ և օգտագործելով բլենդեր խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Լցրեք աղ և վանիլին։
  3. Սոդան մարեք քացախով, ավելացրեք մեր զանգվածի մեջ և լավ խառնեք։
  4. Աստիճանաբար ավելացրեք մաղած ալյուրը և խմորը հունցեք և կտրեք հավասար մասերով։
  5. Յուրաքանչյուր կտորից ստացեք ընկույզի չափ ունեցող գնդիկներ։
  6. Կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը և տապակեք պոնչիկներն այնքան, մինչև ոսկեգույն ստացվեն։
  7. Մատուցելուց առաջ շաղ տվեք շաքարի փոշի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: