Կարկանդակի պատրաստման համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 2 ձու
- 3-4 ճ.գ շաքարավազ
- կաթնաշոռ 250 գր
- կաթ 2-3 ճ.գ.
- ալյուր 350-400 գր

- փխրեցուցիչ 1 ճ.գ
- կարագ տապակը յուղելու համար
- Շոկոլադ 75%
- թխել 15-20 րոպե 180°C ջերմաստիճանում

Պատրաստման եղանակը․
Ձուն լցրեք կաթնաշոռի մեջ և լավ խառնեք։ Ավելացրեք կաթը և շաքարավազն ու լավ խառնեք։ Կաթնաշոռին ավելացրեք ալյուրը և փխրեցուցիչը։ Խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի։

Ձևամանը յուղեք կարագով։ Խմորից փոքրիկ գնդիկներ պատրաստեք։ Որպեսզի խմորը չկպչի ձեռքերին, ձեռքերը յուղեք բուսայուղով։ Զգուշորեն դասավորեք ձևամանի մեջ:

Պատրաստում ենք միջուկը, ես կվերցնեմ շոկոլադ։ Յուրաքանչյուր գնդակի մեջ դրեք մի կտոր շոկոլադ և դրեք նախապես տաքացված ջեռոցում 15-20 րոպեով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն