Ծովախեցգետնի ձողիկներով նոր աղցան, որը ստացվում է շատ համեղ և ախորժելի

Աղցանի պատրաստման համար անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․

  • 450 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 300 գ խոզապուխտ
  • Երկու լոլիկ
  • Երկու բուլղարական պղպեղ (միջին չափի)
  • 150 գ կոշտ պանիր
  • Սամիթ (փունջ)
  • Մայոնեզ
  • Սխտոր (մեկից երկու ճյուղ)։

Պատրաստման եղանակը.

Կտրատեք խոզապուխտը և ծովախեցգետնի ձողերը շերտերով:

Աղցանը ավելի գունեղ դարձնելու համար կարելի է վերցնել բուլղարական պղպեղը տարբեր գույներով: Այն նույնպես կտրատեք շերտերով:

Կտրատեք լոլիկը խորանարդաձև, իսկ պանիրն անցկացրեք քերիչով:

Սամիթը, սխտորը մանր կտրատեք և համեմեք մայոնեզով: Լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: