Ծովախեցգետնի ձողիկներով աղցան, որը ստացվում է անչափ համեղ և ախորժելի․ Պահպանեք բաղադրատոմսը

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ
  • քաղցր պղպեղ — ¼ հատ
  • լոլիկ — 3-4 հատ
  • կոշտ պանիր — 50-70 գ
  • սխտոր — 3-4 մեխակ
  • մայոնեզ — 2-3 ճաշի գդալ.

Պատրաստման եղանակը․

Ծովախեցգետնի ձողերը մասերի բաժանեք: Դուք կարող եք դա անել ձեռքերով կամ դանակով։ Բուլղարական պղպեղը կտրատեք բարակ շերտերով և լցրեք խեցգետնի ձողիկների վրա։ Եթե ​ չեք սիրում պղպեղ, կարող եք փոխարինել այն կարմիր սոխով։

Հաջորդ բաղադրիչը լոլիկն է։ Հեռացրեք դրանք միջուկը, որպեսզի աղցանի մեջ ավելորդ հեղուկ չլինի և կտրատեք շերտերով։ Պանիրն անցկացրեք քերիչով, իսկ սխտորը ճզմեք։  Ավելացրեք մայոնեզ, աղ ըստ ճաշակի և լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: