Ինչպե՞ս պատրաստել շոգեխաշած ծաղկակաղամբ: Ինչպիսի՞ կերակուր է սա: Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք հոդվածում: Ծաղկակաղամբի նուրբ մանրաթելը հեշտությամբ կլանվում է օրգանիզմի կողմից, ուստի այն հարմար է գրեթե բոլորի համար: Բացի այդ, շոգեխաշած ծակակաղամբը հիանալի դիետիկ ուտեստ է, որը չի փչացնի Ձեր կազմվածքը: Այն շատ ավելի թեթև ու առողջարար է, քան տապակածը: Ստորև կներկայացվի շոգեխաշած ծաղկակաղամբի մի քանի հետաքրքիր բաղադրատոմսեր:
Բանջարեղենով․
Այս բաղադրատոմսը նվիրված է ծաղկակաղամբի սիրահարներին: Պետք է վերցնեք:

- Երկու լոլիկ,
- 500 գ ծաղկակաղամբ,
- Մեկ գազար,
- Մեկ քաղցր պղպեղ,
- Մեկ սոխ,
- Մաղադանոս,
- Բուսական յուղ,
- Մեկ ատամ սխտոր,
- Պղպեղ և աղ` ըստ ճաշակի։
Պատրաստումը.

Ծաղկակաղամբը եփեք 2 րոպե աղի ջրի մեջ` բարձր ջերմության վրա:
Բուսայուղը լցրեք հաստ հատակով կաթսայի մեջ և տեղադրեք այն վառարանի վրա: Երբ յուղը տաքանա, ավելացրեք ծաղկակաղամբը:
Կտրեք սոխը, քաղցր պղպեղը և գազարը և լցրեք կաթսայի մեջ։ Եփեք 20 րոպե ցածր ջերմության վրա:
Կտրտեք սխտորը, լոլիկը և լցրեք մնացած շոգեխաշված բանջարեղենի վրա:
Ամեն ինչ լավ խառնեք, ավելացրեք պղպեղ և աղ, ծածկեք կափարիչով և եփեք 20 րոպե։
Մատուցելուց առաջ զարդարեք մաղադանոսով:
Պարզ, բայց անչափ համեղ բաղադրատոմս․

Խաշած ծաղկակաղամբը հիանալի կողմնակի ճաշատեսակ է և հիանալի ուտեստ արագ օրվա համար: Վերցրեք.
- Կանաչիներ (ըստ ճաշակի),
- Երկու սոխ,
- Մեկ գլուխ ծաղկակաղամբ,
- Համեմունքներ (ըստ ճաշակի),
- Բուսական յուղ (տապակելու համար):
Պատրաստումը․
Օգտագործեք ծաղկակաղամբի այս պարզ բաղադրատոմսը՝

Ծաղկակաղամբն առանձնացրեք ծաղկաբույլերից, ողողեք դրանք: Տեղադրեք կաթսայի մեջ և մեկ րոպե եփեք եռացրած ջրի մեջ:
Կլպեք սոխը, լվացեք և կտրեք փոքր խորանարդիիկներով:
5 ճ․գ․ բուսական յուղ լցրեք տաքացված կաթսայի մեջ, ավելացրեք սոխը և այն թեթևակի տապակեք միջին կրակի վրա:
Կաղամբը ևս լցրեք տապակի մեջ և տապակեք մոտ 7 րոպե: Շաղ տվեք համեմունքներ, և աղ:
Ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջուր, ծածկեք կափարիչով և եփեք այնքան, մինչև ծաղկակաղամբը փափկի: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն