Խրթխրթան մարինացված դդմիկների բաղադրատոմս, որը ձմռանը կուրախացնի Ձեզ իր համով

Յուրահատւկ պատրաստություն, որը կզարմացնի Ձեզ իր արտաքին տեսքով և հիանալի համով: Այն նույնիսկ կկարողանաք մատուցել հյուրերին:

Ձեզ անհրաժեշտ կլինի․

  • 1-1,5 կգ դդմիկ,
  • Երկու գազար,
  • Երեք ատամ սխտոր,
  • Ցանկացած կանաչի, ըստ Ձեր ճաշակի։

Մարինադի համար անհրաժեծտ մթերքները․

  • Երկու ճաշի գդալ շաքարավազ,
  • Յուրաքանչյուր բանկայի համար վերցրեք երեք պղպեղ,
  • Մեկ ճ․գ․ աղ,
  • 50 մլ 9% էսենցիա՝ յուրաքանչյուր բանկայի համար։

Օգտակար խորհուրդ. Պահպանության համար ավելի լավ է վերցնեք 1 լիտրանոց բանկա։

Պատրաստումը․

  1. Դդմիկը պետք է կտրեք շատ բարակ շերտերով, այնպես որ ավելի հարմար կլինի օգտագործեք  բանջարեղեն մաքրելու գործիք:
  2. Գազարներն անցկացրեք կորեական գազարի քերիչով։
  3. Կանաչեղենը և սխտորը կտրատեք:
  4. Բանկայի ներքևի մասում նախ դրեք կանաչիները, գազարն ու սխտորը:
  5. Դդմիկներին տվեք ռուլետի տեսք և դասավորեք բանկայի մեջ:
  6. Այժմ բանկայի մեջ լցրեք հատիկավոր պղպեղը:
  7. Ջրի մեջ լցրեք աղ, և շաքարավազ և մի քանի րոպե եռացրեք:
  8. Լցրեք եռացրած ջուրը բանկաների մեջ, ծածկեք կափարիչներով և ստերիլիզացրեք կաթսայի մեջ։ Այն պետք է ստերիլիզացվի ջուրը եռալուց հետո ընդամենը 5 րոպե, որպեսզի դդմիկները շատ փափուկ չդառնան:
  9. Բանկաները հանեք և յուրաքանչյուրի մեջ լցրեք էսենցիա:
  10. Կափարիչներն ամրացրեք, բանկաները շրջեք, ծածկեք ինչ-որ տաք շորով և թողեք, որ սառչի:

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: