Խորոված կարտոֆիլ՝ բուրավետ, հագեցնող և շատ-շատ համեղ ուտեստ։ Պատրաստման համար լավ կլինի վերցնեք ոչ մեծ չափի կարտֆիլներ։
Այսպիսի համեղ կարտոֆիլը կարող եք մատուցել հենց իր պատրաստված տեսքով, ուղղակի ավելացրեք սոուս կամ թթվասեր և համտեսեք։
Անհրաժեշտ է․
- ․ Երիտասարդ կարտոֆիլ 350 գ,
- ․ Իտալական խտաբույսեր 1 ճ․գ․,
- ․ Պապրիկա 1 ճ․գ․,
- ․ Աղ 3 ճ․գ․,
- ․ Սև պղպեղ 2 գ,
- ․ Սխտոր 3 ատամ,
- ․ Ձիթապտի յուղ 3 ճ․գ․
Պատրաստումը․
Նախ և առաջ լվացեք կարտոֆիլները կոշտ խոզանակի օգնությամբ։ Որից հետա բոլոր կարտոֆիլները կտրտեք՝ բաժանելով երկու մասի։ Ջեռոցը միացրեք և դրեք 180 աստիճանի տակ։
Տարրայի մեջ լցրեք աղ, պղպեղ, խոտաբույսեր և պապրիկա։
Սխտորը մաքրեք, մանրացրեք և լցրեք նույն տարրայի մեջ՝ ավելացնելով մի քանի գդալ ձեթ և խառնեք։ Կտրտված կարտոֆիլը լցրեք նույն տարրայի մեջ և լավ խառնեք։
Պատրաստված զանգվածը լցրեք փայլաթիթեղի մեջ և լավ ծածկեք, որից հետո տեղափոխեք այն ջեռոցի մեջ։ Պատրաստեք մտ 20 րոպե, 180 աստիճանի տակ։
Ժամանակը լրանալուց հետ փայլաթիթեղի վերին մասը բացեք և նորից տեղափոխեք ջեռոց 10 րոպեով։
Երիտասարդ կարտոֆիլը՝ սխտորով արդեն պատրաստ է, կարղ եք մատուցել։ Ստացվում է անչափ համեղ։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն