Այս հետաքրքիր բուլկիների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ցորենի ալյուր 800 գ
- Կարագ 120 գ
- Կաթ 380 մլ
- Ձու 1 հատ
- Ձվի դեղնուց 1 հատ
- Արևածաղկի ձեթ 1 ճ.գ.
- Խմորիչ 10 գ
- Աղ 0,5 թ/գ
- Շաքարավազ 150 գ
- Վանիլային շաքարավազ 15 գ
- Չամիչ 18 հատ։

Պատրաստման եղանակը․
Բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում։ Կարագը մյուս ապրանքներից առաջ հանեք սառնարանից, որպեսզի հալվի ու փափկի։ Դրանից հետո կաթի մի մասը տաքացրեք և խառնեք չոր խմորիչի հետ։ Երկրորդ մասը խառնեք շաքարավազի և աղի հետ։ Ավելացրեք վանիլային շաքարավազ և խառնեք:

Ցորենի ալյուրը մաղով անցկացրեք խորը ամանի մեջ: Մեջը լցրեք շաքարավազով կաթը, մեկ ձու, փափուկ կարագ և կաթի մեջ լուծված խմորիչ։ Հունցեք խմորը: Այնուհետև մեր խմորը պետք է տեղափոխեք բուսական յուղով նախապես յուղված տարայի մեջ։ Ծածկեք սրբիչով և թողեք տաք տեղում՝ մինչև ծավալը երեք անգամ ավելանա։

Ինձնից մեկ ժամ քառասուն րոպե է պահանջվում։ Երբ խմորը բարձրանա, դրան տվեք նրբերշիկի տեսք և բաժանեք 14 մասի։ Յուրաքանչյուրի քաշը կկազմի մոտավորապես 100 գ, ապա դրանցից պատրաստեք գնդիկներ։ Այնուհետև ծածկեք բոլոր գնդիկները սրբիչով և թողեք 15-20 րոպե։

Խմորի յուրաքանչյուր գնդիկներին պետք է տանք ճուտիկների տեսք։ Արեք դա այնպես, ինչպես ներկայացված է նկարում։ Ջեռոցի տապակը ծածկեք յուղաթղթով և շարեք մեր գեղեցիկ թռչուններին: Ծածկեք սրբիչով և թողնեք 15 րոպե, որպեսզի խմորը մի փոքր բարձրանա։ Դրանից հետո ճուտիկների վրա դեղնուց քսեք և դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն