Խմորիչով համեղ  բուլկիներ  նախաճաշի համար

Այսօր Ձեզ ենք ներկայացնում խմորիչով բուլկիների հրաշալի բաղադրատոմս: Այդ բուլկիները փքուն են և թեթև, խրթխրթան կեղևով: Դա շատ հարմար է, եթե ավելորդ անգամ  խանութ գնալու  ցանկություն չունեք, և տանն անելիք չկա:

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

  • 21 գ չոր խմորիչ
  • 1 ճ. գ. բուսական յուղ
  • 1 թ. գ. աղ
  • 550 գ ալյուր
  • 400 մլ ջուր

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

1. Սենյակային ջերմաստիճանի ջուրը լցրեք խոր թասի մեջ: Ավելացրեք խմորիչը, աղը և լավ խառնեք, մինչև լուծվի:

2. Մաղած ալյուրն աստիճանաբար ավելացրեք խառնուրդի վրա և խմոր հունցեք: Եթե դժվարանում է պատառաքաղով խառնելու աշխատանքը, գործի անցեք ձեռքերով:

3. Նախքան ձեռքով հունցելը՝ ավելացրեք բուսայուղ: Եթե խմորը շատ կպչուն է, ավելացրեք ալյուր: Խմորի հունցման գործընթացը պետք է տևի առնվազն 7 րոպե:

4. Թասի մեջ ալյուր ցանեք, դրեք խմորը: Թողեք այն կես ժամ, ապա կրկին հունցեք: Ալյուր շաղ տալ և խմորը թողնել ևս 40 րոպե:

5. Երկրորդ անգամ հասունացած խմորին երշիկի տեսք տվեք և բաժանեք 2 հավասար մասի, իսկ յուրաքանչյուր կեսը՝ 4 մասի: Արդյունքում ստանում եք 8 կտոր, որոնք էլ պետք է գնդեք: Յուրաքանչյուրի վրա կոկիկ կտրվածքներ արեք և խոնավացրեք ջրով, որպեսզի դրանք չվառվեն:

6. Վերցրեք մի փոքրիկ թաս, ջուր լցնել դրա մեջ և դրեք ջեռոցի ներքևի մասում: Դա արվում է բուլկիների համար գոլորշու «բաղնիք» ստեղծելու նպատակով:

7. Բուլկիները թխեք 220 աստիճան տաքացված ջեռոցում մեկ ժամվա ընթացքում: Թողեք, որ դրանք սառչեն:

Բարի՜  ախորժակ:

Ստացված թեթև բուլկիները խանութներից գնվածների համեմատ շատ ավելի համեղ են: Չեն պարունակում կոնսերվանտներ և քիմիական նյութեր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: