ԼՑՈՆՎԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ

Բաղադրիչներ

Կարտոֆիլ— 5-6 հատ/միջին չափսի/
Սունկ շամինյոն-350 գր
Աղ, սև պղպեղ ըստ համի
Պանիր չեդեր կամ լոռի — 100 գր
Թթվասեր-2-3ճաշի գդալ
Կանաչի՝ ըստ ցանկության մաղադանոս, համեմ

Պատրաստման եղանակը


Կարտոֆիլները լվանալ,կեղևել, նորից լվանալ, չորացնել. Երկու կես անել, միջուկը հեռացնել միջուկ հանելու հարմարանքով…Մանր կտրատել, Թավայի մեջ կարագ լցնել, ավելացնել մի փոոքր ձեթ, մեջը լցնել միջուկի հանված մանր կտրատված կարտոֆիլները և տապակել փակ կափարիչով թավայի մեջ խառնելով…. Որից հետո ավելացնել ևս մանր կտրատված սունկը ,վրան աղ, պղպեղ ցանել, փակել կափարիչը և թողնել տապակվելու…..երբ արդեն պատրաստ է անջատել գազը և թողնել որ հովանա…. Մեջն ավելացնել քերած պանիրն ու թթվասերը… Մասսան լավ խառնել … Ջեռոցի տապակի վրա ձեթ կամ յուղ քսել վրան շարել կարտոֆիլից նավակները և տեղափոխել ջեռոց մի քանի րոպե եփվելու…. Երբ դանակի ծայրը հանգիստ կմտնի կարտոֆիլի մեջ ուրեմն ժամանակն է լցոնելու.Ստացված խառնուրդը գդալով լցնել կարտոֆիլների մեջ և նորից տեղափոխել ջեռոց, եփել 30 րոպե 180 աստիճանի տակ մինչև թեթև կարմրի ։

Понравилась статья? Поделиться с друзьями: