Լոլիկով ունիվերսալ սոուս՝ պիցցայի համար․ Շատ պարզ, բայց անչափ համեղ և հետաքրքիր բաղադրատոմս

Եթե ​​Դուք սիրում եք պիցցա և հաճախ եք պատրաստում այն, ապա հաստատ գիտեք, որ համեղ պիցցայի գաղտնիքը ոչ միայն խմորի և հավելումների, այլ նաև սոուսի մեջ է։ Այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պիցցայի սոուսներից մեկի բաղադրատոմսը։

Այս սոուսի գրավչությունը ոչ միայն նրա համի և յուրահատուկ բույրի մեջ է, այլ նաև նրանում, որ այն միշտ ձեռքի տակ է և զգալիորեն խնայում է պիցցան պատրաստելու ժամանակը։ Սոուսը պարզապես կատարյալ է՝ թանձր, բուրավետ և շատ համեղ: Այն կարելի է օգտագործել ոչ միայն պիցցայի համար, այն հիանալի համադրվում է մակարոնեղենի, բրնձի, մսի և ձկան հետ։ Ավելի լավ է փորձեք և համոզվեք ինքներդ:

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Լոլիկ — 3 կգ
  • Քաղցր պղպեղ — 300-400 գ
  • Կծու պղպեղ — ըստ ցանկության
  • Սոխ — 3-4 հատ
  • Աղ — 40-50 գ
  • Շաքարավազ — 100-130 գ
  • Ձիթապտղի յուղ — 100 մլ

  • Սև աղացած պղպեղ — 1/2 թեյի գդալ
  • Քաղցր պապրիկա — 1 ճաշի գդալ
  • Իտալական խոտաբույսեր — 2 ճաշի գդալ
  • Սխտոր 1 գլուխ (30-40 գ)
  • Խնձորի քացախ 6% — 50 մլ (9% — 25-30 մլ)

Սոուսի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: