10 րոպեում պատրաստվող ամենահեշտ, բայց ամենաախորժելի աղցաններից մեկը, որը խնայում է ճաշի կամ ընթրիքի պատրաստման ժամանակը: Այս աղցանն այնքան լավն է, որ կարելի է մատուցել անգամ տոնական սեղանին։ Ստացվում է անչափ համեղ, ախորժելի և անուշաբույր։

Աղցանի պատրաստման համար անհրաժշտ են հետևյալ բաղադրիչները
- 150 գ խոզապուխտ կամ խաշած երշիկ,
- 4 խաշած ձու,
- 100 գ կոշտ պանիր,
- 2 թարմ լոլիկ (300 գ),
- 150 գ պահածոյացված ոլոռ,
- 80-100 գ մայոնեզ կամ թթվասեր,
- 2-3 պճեղ սխտոր։

Այս համեղ աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ և իդեալական կլինի ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն