Չնայած իր պարզությանը, աղցանը շատ համեղ է ստացվում և ես որոշեցի կիսվել նաև Ձեզ հետ իմ աղցանի բաղադրատոմսով։ Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով համակցվում են միմյանց հետ և աղցանին նուրբ համ են հաղորդում։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Պահածոյացված կարմիր լոբի — 100 գ
- Գազար — 1 հատ
- Երշիկ — 130 գ
- Վերամշակված պանիր — 1 հատ
- Ձու — 2-3 հատ
- Մայոնեզ
- Սխտոր — 1 պճեղ
- Աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․
Այսպիսով, նախապես եփեք գազարն ու ձուն։ Դեղնուցներից մեկը թողեք, որ վերջում զարդարեք աղցանը, իսկ մնացածը կտրատեք փոքր խորանարդիկներով: Քամեք պահածոյացված լոբու հեղուկը և լցրեք խոր ամանի մեջ: Նրբերշիկը մանր խորանարդիկներով կտրատեք և լցրեք ամանի մեջ։

Ապա խաշած գազարն ու պանիրը անցկացրեք խոշոր քերիչով։ Պանիրը կարող եք դնել սառնարանում, որպեսզի ավելի հեշտ լինի դրա հետ աշխատելը: Ավելացրեք մայոնեզ և մանրացված սխտոր ու լավ խառնեք։ Վերջում զարդարեք դեղնուցով և կանաչիներով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն