Լյարդով աղցան ընթրիքի համար․ Ստացվում է շատ համեղ և ախորժելի

ԽՍՀՄ-ի տարիներից այս արտասովոր աղցանը պատրաստվում է սովորական մթերքերից և տոնական և աշխատանքային օրերին: Այն շատ ախորժելի տեսք ունի։  Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ չեն սիրում լյարդը, ուտում են այն:

Պատրաստման համար ահրաժեշտ են հետևյալ բաղադրիչերը․

  • Խոզի լյարդ — 400 գրամ
  • Մարինացված վարունգ — 4 հատ
  • Եփած ձու — 4 հատ
  • Գազար — 2 հատ
  • Սոխ — 2 հատ
  • Բուսական յուղ — 2 ճաշի գդալ
  • Մայոնեզ — 100 մլ
  • Աղ — 2-3 պտղունց

Պատրաստման եղանակը․

Լյարդը եփելուց 2-3 ժամ առաջ թրջեք կաթի կամ ջրի մեջ։ Այնուհետև եփեք մոտ 25-30 րոպե և սառեցրեք։ Եփեք գազարն ու ձվերը, նույնպես սառեցրեք։ Դա կարելի է անել նախապես, օրինակ՝ երեկոյան կամ առավոտյան։ Մաքրեք սոխը, կտրատեք փոքր խորանարդիկներով և տապակեք բուսայուղի մեջ այնքան, մինչև ոսկեգույն ստացվի: Թողեք սառչի մոտ 10-15 րոպե։ Վարունգները կտրատեք խորանարդիկներով և 5-10 րոպեով լցրեք ջրի մեջ, որպեսզի աղաջուրը դուրս գա։ Եփած ձվերը մաքրեք և առանձնացրեք դեղնուցներն ու սպիտակուցները։  Սպիտակուցներն անցկացրեք քերիչով, իսկ դեղնուցները մեկ այլ տարայի մեջ մանր կտրատեք։

Եփած գազարն անցկացրեք քերիչով։ Եփած լյարդը կտրատեք խորանարդիկներով և լցրեք ամանի մեջ։ Ավելացրեք աղ և մայոնեզ։ Տապակած սոխը հավասար շերտով լցրեք լյարդի վրա։ Սոխի շերտի վրա լցրեք վարունգը։ Այնուհետև լցրեք սպիտակուցային շերտը, թեթև համեմեք աղով և մայոնեզով։ Լցրեք գազարի ևս մեկ շերտ և նորից համեմեք աղով և մայոնեզով: Մանրացված դեղնուցները լցրեք վերջին շերտի վրա և համեմեք աղով։ Զարդարեք աղցանը ձեր ցանկությամբ և 1-2 ժամով դրեք սառնարանում, ապա մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: