Լավաշով նախուտեստ, որի համար խենթանում են արտասահմանից եկած իմ հյուրերը. սա նորություն է, փորձեք ու համից-հոտից չեք հագենա

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին  ուրախացնել:  Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ

Լավաշ 4 հատ

Բուլղարական պղպեղ 1 հատ

Լոլիկ 1 հատ

Մարինացված վարունգ 2 հատ

Հավի կրծքամիս 700 գ

Խոզապուխտ  150 գ

Պինդ պանիր 150 գ

Ձու 1 հատ

Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը  եփել աղ գցված ջրում:
  2. Խոզապուխտը և հավի միսը  մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով,  բուլղարական պղպեղը, լոլիկը  և մարինացված վարունգները  կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:
  3. Բոլոր բաղարիչներն  իրար միացնել, լցոնը պատրաստ է:
  4. Յուրաքանչյուր  լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել  լցոնը և փաթաթել  գլանաձև:
  5. Ջեռոցի տապակի վրա  յուղ քսել կամ յուղաթուղթ փռել  և շարել  լավաշի ռուլետները: Ձուն հարել  և քսել  ռուլետների վրա:  Ռուլետները ծածկել փայլաթիթեղով  և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:
  6. Հիանալի տարբերակ է  արագ  ուտեստ պատրաստելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: