Ներկայացնում ենք լավաշով ուտեստի հիանալի բաղադրատոմս, որի համը չի կարող դուր չգալ որևէ մեկին։ Այնքան անուշաբույր է, որ կցանկանաք ամեն օր պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1 բարակ լավաշ
- 1 լոլիկ
- 100գ երշիկ կամ ցանկացած այլ պատրաստի միս
- 50գ պանիր
- 1 ձու
- աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ․
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով։
Երշիկը կտրատել մանր կտորների, լոլիկն օղակաձև կտրատել։
Առանձին հարել ձուն, համեմել աղով և պղպեղով։
Տապակի մեջ մի քիչ կարագ դնել, լցնել ձուն, գդալով հարթեցնել։ Ձվի վրա դնել տապակի չափին համապատասխան լավաշ և տապակել 1 րոպե։ Շուռ տալ և մեջտեղի հատվածում նեղ գծով դնել միջուկը՝ երշիկ, լոլիկ, պանիր։
Ծալել լավաշը կողքի հատվածներից, մի քանի վարկյան տապակել մի կողմից, շուռ տալ։ Փակ կափարիչի տակ տապակել ևս 30 վարկյան և մատուցել։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը