Լավաշով անչափ համեղ խաչապուրի, որի պատրաստման համար կպահանջվի ընդամենը մի քանի րոպե

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 լավաշ,
  • 100 գ պինդ պանիր,
  • 100 գ աղած պանիր,
  • 60 գ թթվասեր,
  • Արևածաղկի ձեթ։

Պատրաստմն եղանակը․

Կտրեք լավաշը միևնույն չափի մի քանի ուղղանկյուններով: Քսեք մի ուղղանկյունու վրա թթվասեր:

Պանիրը մանրացրեք քերիչով: Պանրի մի մասը լցրեք թթվասերի վրա, ծածկեք մյուս ուղղանկյունիով, կրկին քսեք թթվասեր և շաղ տվեք պանր: Այնքան՝ մինչև բաղադրիչները վերջանան:

Փաթաթեք ռուլետի նման և ձեռքերով մի փոքր սեղմեք ներքև, կտրեք 4 սմ լայնությամբ կտորներ:

Տապակեք թավայի մեջ, մինչև պանիրը հալվի և մատուցեք տաք վիճակում: Բարի ախրժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: