Լավաշով անչափ հաեղ ուտեստ, որի համից կշտանալը պարզապես անհնարին է։ Կկիսվենք բաղադրատոմսով

Այժմ կան շատ բաղադրատոմսեր, որոնցում առկա է լավաշ: Բայց ամենից շատ ինձ դուր եկավ սա՝ տաք լավաշի նախուտեստ աղացած միսով, պանիրով ​​և կանաչեղենով: Այս ձոիկները բավականին հյութեղ և ֆանտաստիկորեն համեղ են ստացվում: Դրանք կարող եք պատրաստել նախաճաշին կամ ճաշին:

Անհրաժեշտ է․

  • Երկու լավաշ,
  • 300-400 գ աղացած խոզի և տավարի միս,
  • Մեկ սոխ,
  • 200 գ պանիր,
  • 20 գ մաղադանոս,
  • Մեկ մեխակ սխտոր,
  • Համեմունքներ՝ կախված ճաշակից:

Պատրաստումը․

Ցանկալի է նախապես պատրաստել աղացած միսը․ այսինքն՝ միսն անցկացնել մսաղացով: Ամենից լավը տավարի և խոզի միսի խառնուրդն է:

Սոխը մաքրեք և հնարավորինս մանրացրեք` օգտագործելով բլենդեր:

Սխտորը ճզմեք մամլիչով:

Լվացեք կանաչիները և մանր կտրատեք:

 

Այս ամենը ավելացրեք աղացած միսին, ինչպես նաև աղ, պղպեղ և Ձեր սիրելի համեմունքները:

Աղացած միսը լավ խառնեք ձեռքերով:

Կտրեք լավաշը կիսով չափ, նույնը արեք երկրորդի հետ, և արդյունքում պետք է չորս շերտ լավաշ ստանաք:

Յուրաքանչյուր լավաշը ծածկեք մսի միջուկով՝ այն տարածելով ամբողջ պարագծի շուրջ:

Պանիրն անցկացրեք քերիչով և շաղ տվեք աղացած մսի վրա:

Կպցրեք լավաշի եզրերը, որպեսզի պատրաստելիս պանիրը չթափվի:

Այժմ այն փաթաթեք խողովակաձև:

Տապակը ծածկեք յուղաթերթիկով և դրա վրա դասավորեք լավաշե խողովակները:

Ձուն հարեք և քսեք խողովակների վրա:

Դրեք նախապես տաքացված ջեռոցում 180 °- ի տակ, իսկ վերևից ծածկեք փայլաթիթեղով: պատրաստման ժամանակահատվածը 35 րոպե է, 15 րոպե անց պետք է հանեք փայլաթիթեղը։

Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: