Համեղ, հասարակ ու հագեցնող ուտեստ: Պատրաստեք, դա կլինի հիանալի նախուտեստ։
Անհրաժեշտ է.
- 4 հատ մեծ կարտոֆիլ,
- 60 գրամ քերած պինդ պանիր,
- 3-4 մեխակ սխտոր,
- 1/2 փունջ սամիթ,
- Աղ և պղպեղ` ըստ ճաշակի,
- 2.5 շերտ լավաշ,
- 2 ճ. գ. ձիթապտղի յուղ` խողովակները յուղելու համար,
- Քնջութի սերմեր շաղ տալու համար (ըստ ճաշակի):

Պատրաստումը.
Կարտոֆիլը մաքրեք, եփեք, հեղուկն ամբողջությամբ քամեք և պատրաստեք չոր պյուրե կարտոֆիլ (առանց ջրի, կաթի և այլն):
Խյուսին ավելացրեք թակած սխտոր, սամիթ, պանիր, համեմունքներ և մանրակրկիտ խառնեք:
Վերցրեք լավաշը, կտրեք ուղղանկյուն կտորներով (12֊18 սմ), դրեք դրանք հարթ մակերեսի վրա:

Յուրաքանչյուր ուղղանկյան եզրին լցրեք միջուկը, և գլորեք այն խողովակաձև:
Հաջորդը, յուղեք կարագով , շաղ տվեք քնջութի սերմեր և թխեք 200 աստիճանի տակ 20-25 րոպե:
Պատրաստ է։ Մատուցեք կարտոֆիլի գլանափաթեթները տաք վիճակում: Բարի ապորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն