Թթու լոլիկները շատ տարածված խորտիկ է յուրաքանչյուրիս ընտանիքում ձմռանը: Դրա պատրաստման համար կան շատ բաղադրատոմսեր և հենց դրա շնորհիվ դրանք ստացվում են աներևակայելի համեղ: Խոհարարության մեթոդը շատ պարզ է, ինչը հաճելի կլինի տնային տնտեսուհիների համար:
Անհրաժեշտ է․
- Լոլիկ,
- Սխտոր,
- Թարմ սամիթ,
- Ծովաբողկի արմատ,
- Դափնու տերև,
- Հատիկավոր պղպեղ,
- Հաղարջի տերևներ,
- Կարմիր պղպեղ,
- Երկու ճ․գ․ մեծ աղ մեկ լիտր ջրի համար:

Պատրաստումը․
- Սխտորը, ծովաբողկը, համեմունքները և սամիթը լցրեք մեծ կաթսայի մեջ:
- Վերևում դասավորեք լոլիկները, դափնու տերևները, հաղարջի տերևները և ծովաբողկ տերևները:
- Աղը լուծեք եռացրած ջրի մեջ և թողեք սառչի:
- Լոլիկի վրա լցրեք աղաջուրը և ծածկեք մառլիայով:
- Առաջացած քափն ընթացքում հավաքեք:
- Հետո վերևում դրեք ափսե, ծածկեք կափարիչով և դրեք այն պատշգամբում:
- Պահպանման ժամանակահատվածը 1-1,5 ամիս է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն