Պահածոյացված եգիպտացորենով, լոբիով հետաքրքիր բաղադրատոմսեր․
Աղցան լոբիով, եգիպտացորենով, վարունգով և քաղցր պղպեղով

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Պահածոյացված լոբի — 1 բանկա (400 գ)
- Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա (400 գ)
- Կարմիր սոխ — 110 գ
- Վարունգ — 180 գ
- Քաղցր պղպեղ — 150 գ
- Թարմ սամիթ — 10 գ
- Թարմ մաղադանոս — 10 գ
- Կանաչ սոխ — 35 գ
- Բուսական յուղ — 45 մլ
- Գինու քացախ 6% — 5-10 մլ (ըստ ճաշակի)
- Աղ — ըստ ճաշակի
- Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․
Լվացեք և չորացրեք կանաչիները, վարունգը և քաղցր պղպեղը: Քամեք հեղուկը պահածոյացված եգիպտացորենից և լոբիից: Մաքրեք սոխը և կտրատեք բարակ շերտերով: Կտրած սոխի վրա լցրեք եռման ջուր, ապա զգուշորեն քամեք հեղուկը։ Հեռացրեք քաղցր պղպեղից միջուկը: Վարունգը և քաղցր պղպեղը մանր կտրատեք և լցրեք աղցանների ամանի մեջ։
Ավելացրեք պահածոյացված լոբին և եգիպտացորենը: Կանաչ սոխը, սամիթը և մաղադանոսը մանր կտրատեք։ Աղցանի ամանի մեջ ավելացրեք կարմիր սոխը և մանր կտրատած կանաչիները: Ավելացրեք բուսական յուղ, 1 թեյի գդալ քացախ, աղ ըստ ճաշակի և աղացած սև պղպեղ։ Լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։
Պահածոյացված լոբի՝ երշիկներով և տոմատի սոուսով․

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 1 բաժակ լոբիՆՆ
- 1 սոխ
- 1 գազար
- 150-200 գրամ նրբերշիկ
- 1 ճ.գ աղ
- 2 ճ.գ շաքարավազ
- 0,5 ճ.գ աղացած պղպեղների խառնուրդ

- 1 ճ.գ Իտալական խոտաբույսեր
- 1 ճ.գ տոմատի մածուկ
- 3-4 մեխակ սխտոր
- 1,5 բաժակ ջուր (սոուսի համար)
- Մաղադանոս, սամիթ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում․ Կստացվի շատ համեղ և ախորժելի։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն