Այսօր կպատրաստենք իմ ամենասիրելի աղցաններից մեկը՝ կապրեզեն։ Սա իտալական ուտեստ է։ Աղցանը պատրաստելու համար ընդամենը 5 րոպե է անհրաժեշտ։ Ձեզ անպայման դուր կգա լոլիկի և մոցարելլայի համադրությունը: Հիմնական բանը համեղ լոլիկ օգտագործելն է։

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Մոցարելլա — 250 գ
- Լոլիկ — 2-3 հատ (400 գ)
- Ռեհան (կանաչ) — 1 փունջ
- Ձիթապտղի յուղ — 3 ճ.գ.
- Օրեգանո — 1 ճ.գ
- Աղ, պղպեղ — ըստ ճաշակի

Այս հետաքրքիր աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Աղցան կապրեզեն կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Անպայման փորձեք, այն Ձեզ իսկապես դուր կգա։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն