Ինչպե՞ս պատրաստել իսկական սուրճ․
Այս ըմպելիքը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է ջազվա, սուրճի հատիկներ (նախապես աղացած սրճաղացով), ջուր, շաքար, և ցանկության դեպքում համեմունքներ:
Պատրաստման գործընթացը.
- Սուրճը լցրեք ջազվայի մեջ: 100 մլ ջրի դիմաց մեկ թեյի գդալ:
- Դրանից հետո շաքարավազն ու համեմունքները լցվում են Ձեր հայեցողությամբ:

- Ջուրն ավելացնելուց հետո լավ խառնեք:
- Ապա ջազվան դրեք վառարանի վրա՝ պարբերաբար խառնելով սուրճը:
Մոտ հինգ րոպե հետո սուրճի վրա փրփուր կսկսի բարձրանալ: Սա նշան է, որ ըմպելիքը պատրաստ է խմելու: Մնում է միայն սուրճը բաժակների մեջ լցնել և սպասել մի քանի րոպե, մինչև հատիկների մասնիկները լուծվեն: Ոչ մի դեպքում չպետք է սուրճ եփեք երկար ժամանակ: Արդյունքում՝ այն կկորցնի իր համն ու բույրը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն