Ինչ կլինի, եթե մանդարինները խառնեք խմորի հետ և դնեք ջեռոցը

Տոներն ավարտվել են, բոլորը հոգնել են ծանր և կրեմով թխվածքներից։ Առաջարկում ենք պատրաստել մանդարինով հետաքրքիր շարլոտկա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 150գ ալյուր
  • 190գ շաքարավազ
  • 3 ձու
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • 1թ․գ․ դարչին
  • վանիլին
  • 1ճ․գ․ կակաո
  • 5 միջին մանդարին
  • 1ճ․գ․ քերած մանդարինի կեղև

Պատրաստման եղանակ․

Սկզբում նախապատրաստենք մանդարինը։ Մաքրել և մի քիչ կեղև քերել։

Մանդարինը բաժանել բաժինների և մանր կտոների կտրատել։ Հանել կորիզները։

Անցնել խմորին։ Խորը տարայի մեջ հարել 3 ձուն։

Աստիճանաբար ավելացնել շաքարավազը և շարունակել հարել։ Զանգվածը պիտի ստացվի օդային։

Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչ, վանիլին, կեղևը, դարչին և կրկին հարել։

Խմորը լցնել տապակի մեջ, ավելացնել կտրատած մանդարինը և ուղարկել թխվելու։

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 45-60 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Թխվածքը ստացվում է խրթխրթան կեղևով, օդային և փքուն։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: