Ինչպես պատրաստել հավը բանկայի մեջ․ ուրահատուկ բաղադրատոմս, անմահական համ

Այսօր Positive-ը ձեզ հավի պատրաստման մի հրաշալի միջոց է առաջարկում։ Այս հետաքրքիր կերակրատեսակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է սովորական ապակե երեք լիտրանոց տարրա և մեկ ամբողջական հավ։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Հավ – 1 հատ,
  • Պրովանսյան խոտեր – ըստ ճաշակի,
  • Աղ, սև և կարմիր պղպեղ, սխտորի փոշի՝ ըստ ճաշակի,
  • Սոխ – երեք հատ,
  • Դափնու տերև – 3 հատ։

Պատրաստման եղանակը

Վերցնում ենք հավը և կտորների բաժանում։ Հանում ենք կաշին և կտրում ճարպերը, բայց դեն չենք նետում։

Հավը դնում ենք թասի մեջ և աղ ու մնացած համեմունքներով պատում։ Այսպես թողնում ենք 20-30 րոպե։

Այս ընթացքում լվանում և լավ չորացնում ենք երեք լիտրանոց ապակե տարրան։

Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։ Հավը կտորներով դնում ենք բանկայի մեջ՝ ամեն շերտի վրա կիսալուսնաձև սոխերը։ Ավելացնում ենք դափնու տերևը։

Վերջին շերտի վրա դնում ենք կաշին և յուղերը։ Տարրայի բերանը փակում ենք փայլաթիթեղով և դնում ենք սառը ջեռոցը։ Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և 1,5-2 ժամ եփում հավը։

Ապակե տարրայի մեջ գոյացած արգանակը կարող եք օգտագործել շոգեխաշա կարտոֆիլ պատրաստելու համար։

Դե ինչ, շատ համեղ հավը պատրաստ է։ Մատուցեք այն աղցանի կամ ցանկացած խավարտի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Понравилась статья? Поделиться с друзьями: