Ինչպես պատրաստել համեղ Nutella տան պայմաններում

Շատ հանրահայտ և շատ համեղ Nutella-ն արդեն կարելի է պատրաստել նաև տանը:

Բաղադրիչները.

  • Կաթ – 4 բաժակ
  • Պնդուկ – 3/4 ճ/գ
  • Շաքարավազ – 4 բաժակ
  • Ալյուր – 4 ճ/գ
  • Կակաո – 6 ճ/գ
  • Կարագ – 200 գ
  • Աղ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը.

1. Թասի մեջ միացնում ենք շաքարավազը, կակաոն և ալյուրը:

2. Աստիճանաբար փոքր չափաբաժիններով լցնում ենք կաթը և արագ խառնում, որպեսզի գնդիկներ չառաջանան:

3. Ամբողջ կաթը խառնելուց հետո խառնուրդը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք կրակի վրա:

4. Խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի, թույլ կրակի վրա աստիճանաբար խառնելով, որպեսզի չվառվի և չկպնի կաթսայի հատակին:

5. Պնդուկը բովում ենք, մանրացնում ենք բլենդերի օգնությամբ և ավելացնում ենք խառնուրդին: Ավելացնում ենք նաև կարագը և աղը, այնուհետև խառնում ենք:

6. Եփում ենք Nutella-ն թույլ կրակի վրա՝ մինչև պնդանալը: Եփել մոտ 15-20 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Понравилась статья? Поделиться с друзьями: