Ինչի մեջ թաթախել կոտլետները, եթե չկա ալյուր կամ պաքսիմատ… այսպես շատ ավելի համեղ է ստացվում

Որպեսզի կոտլետները տապակելու ընթացքում չայրվեն, դրանց վրա առաջանա խրթխրթան կեղև, կոտլետները միշտ թաթախում են ալյուրի, պաքսիմատի կամ սպիտակաձավարի մեջ:

Նմանատիպ պաքսիմատն օգնում է պահպանել կոտլետի հյութեղությունը. կարծես հատուկ շերտ առաջանա, որպեսզի հյութը մնա ներսում, սակայն ուտելիս կոտլետը հաճելի խրթխրթա:

Եթե ձեռքի տակ չկան վերը նշված բաղադրիչներից, կարող եք ձվի սպիտակուց հարել ու կոտլետը թաթախել մեջը: Թեպետ այս դեպքում կեղևը կոշտ կլինի, բայց ներսը կստացվի հյութեղ ու նուրբ:

Կրախմալը նույնպես լավ տարբերակ է: Կարող եք օգտագործել նաև քունջութի կամ կտավատի սերմեր:

Մանրացրած վարսակի փաթիլների մեջ ևս կարող եք թաթախել կոտլետները՝ դրանք տապակելուց առաջ: Ասենք ավելին, վարսակը զգալիորեն լավացնում է կոտլետի համը:

Եթե ունեք ցանկություն և ժամանակ, միջին չափի քերիչով անցկացրեք կարտոֆիլ, թխեք ջեռոցում ու մեջը թաթախեք կոտլետը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: