Իմ պատրաստած կոտլետները միշտ շատ համեղ և հյութալի են ստացվում։ Կիսվում եմ <<գաղտնի>> բաղադրատոմսով

Երկար տարիներ ես կոտլետ էի պատրաստում ավանդական ձևով ՝ ավելացնելով սոխ, ձու և հաց: Այնուհետև, ես որոշեցի պատրաստել մեկը այլ տարբերակով և արդյունքն ինձ շատ գոհացրեց։ Աղացած մսի հիմնական գաղտնիքը. Առաջին հերթին, վերջնական արդյունքը կախված է մսի որակից:

Ես առաջ պատրաստում էի խանութից կամ շուկայից գնվսծ աղացած մսով, բայց հետո  սկսեցի գնել միսն ու աղալ տանը։ Այդպես ես գոնե գիտեմ, թե ինչ կա նրա մեջ: Ես տանը մսաղացով անցկացնում եմ տավարի և խոզի, կամ խոզի և հավի մսերը: Ապա ավելացնում եմ սոխը, համեմունքները և աղը, անպայման նաև ձու: Բայց կա մի բաղադրիչ, որը ես նույնպես շատ կարևոր եմ համարում:

Ես նախկինում կաթի մեջ ներծծում էի բոքոն` այսպես էր մայրս սովորեցրել ինձ։ Բայց մի անգամ ես փորձեցի սև հացով և զարմացա արդյունքից` պարզվեց, որ կոտլետներն անհավանական համեղ են:

Если готовлю КОТЛЕТЫ, то только так и никак по другому! - YouTube

Սև հացը ներծծել եմ ջրի մեջ մոտ 5 րոպե, և այդ ընթացքում պատրաստել եմ աղացած մսով ֆարշը, որից հետո ավելացրել եմ փափկեցրած հացը և լավ խառնել: Կոտլետները տապակում եմ լավ տաքացված տապակի մեջ՝ ավելացնելով ձիթայուղը (սա ևս փոքրիկ հնարք է), քանի որ կոտլետները բոլորովին այլ համ ունեն բուսական յուղի մեջ: Կտորները դնում եմ միայն լավ տաքացված յուղի վրա: Հակառակ դեպքում ` կոտլետները շատ յուղոտ կստացվեն:

Շատ տնային տնտեսուհիներ ավելացնում են նաև քերած կարտոֆիլ, կոտլետներն ավելի փափուկ դարձնելու համար։ Ես նույնպես փորձել եմ, այդպես էլ վատ չի ստացվում, բայց ավելի շատ նախընտրում եմ ավելացնել սոխ, ձու, և հաց` այն էլ սև։ Դուք նույնպես փորձեք և այն Ձեզ կգոհացնի։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: