Ժամանակն է ցուցադրելու Ձեր խոհարարական ունակությունները․ պատրաստում ենք նմանը չունեցող փախլավա

Բաղադրիչներ

  • խմոր ֆիլո — 15 շերտ
  • ընկույզ — 150 գ
  • պնդուկ — 75 գ
  • նուշ — 75 գ
  • շաքարավազ — 150 գ
  • կարագ — 200 գ (հալեցրած)
  • Օշարակի համար՝
  • ջուր — 300 մլ
  • մեղր — 100 գ
  • շաքարավազ — 200 գ

Պատրաստման եղանակը
Ընկույզը, պնդուկն ու նուշը բլենդերի մեջ մանրացնում ենք և խառնում շաքարավազի հետ։
paxlava-filo-xmorov-2
Խմորի 5 շերտերը (յուրաքանչյուրն առատորեն կարագով պատում ենք) շարում ենք իրար վրա։
paxlava-filo-xmorov-3
Լցնում ենք ընկուզային խառնուրդի կեսը։
paxlava-filo-xmorov-4
Մնացած 5 շերտերն էլ նույնպես կարագով առատորեն պատում ենք և դնում ընկույզի
շերտի վրա։ Լցնում ենք ընկուզային խառնուրդի մյուս կեսը և ծածկում մյուս 5 շերտերով` յուրաքանչյուր շերտը առատորեն հալեցրած կարագով պատելով։
Տապակի պարունակությունը խորանարդաձև կտրում ենք և մնացած կարագը լցնում ենք վրան։
paxlava-filo-xmorov-5
Փախլավան տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40-45 րոպե թխում ենք, մինչև ոսկեգույն դառնա։ Քանի դեռ փախլավան թխվում է, պատրաստում ենք օշարակը։ Մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրը։
paxlava-filo-xmorov-6
Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և 5 րոպե եփում ենք։ Կրակի տակն անջատում ենք։ Օշարակը հավասարապես լցնում ենք պատրաստի փախլավայի վրա և թողնում ենք՝ սառչի։
Մատուցում ենք։
paxlava-filo-xmorov-7

Փախլավա, որը կարող եք պատրաստել սովորական շերտավոր խմորով, վրան էլ կարող եք ընկույզներ շարել։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%D5%A2%D5%A1%D5%AF%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B8-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE/?fbclid=IwAR1pLfbRYKiZGBHv_uhukMQGm1oqQw-g1RxuuDuMZnCcko3W7K9du0fx5n8

Понравилась статья? Поделиться с друзьями: