Պատրաստման համար անհաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Սպիտակ կաղամբ — 350 գ
- Թարմ վարունգ — 200 գր
- Խոզապուխտ — 250 գ
- Կանաչիներ (սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ) — 50 գ
- Թթվասեր (մածուն) — 3 ճաշի գդալ
- Սխտոր — 2-3 մեխակ
- Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստումը․
Ազատեք սպիտակ կաղամբի վերին տերևներից, ողողեք կաղամբի գլուխը ջրով և կտրատեք բարակ շերտերով: Ապա ձեռքերով ճզմեք, որպեսզի կաղամբը սկսի հյութը հանել և դառնա ավելի նուրբ: Կտրտված կաղամբը լցրեք խորը տարայի մեջ:
Լվացեք թարմ վարունգները, կտրատեք բարակ շերտերով և լցրեք կաղամբի վրա: Կտրեք խոզապուխտը երկար շերտերով և լցրեք մնացած բաղադրիչների վրա:

Լվացեք բոլոր կանաչիները` սամիթը, մաղադանոսը և կանաչ սոխը, չորացրեք սրբիչով, մանր կտրատեք ու լցրք նախապես պատրաստված բաղադրիչների վրա:
Սոուսը պատրաստեք առանձին: Խիտ յոգուրտին կամ թթվասերին ավելացրեք թակած սխտոր, աղ և աղացած սև պղպեղ: Խառնուրդը մանրակրկիտ խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի և լցրեք աղցանի վրա։ Լավ խառնեք ու մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն