Թավայի մեջ պատրաստվող անչափ համեղ պիցցայի արագ բաղադրատոմս, որը կկշտացնի Ձեզ իր հաճելի համով

Այս տարբերակով պիցցան պատրաստելը շատ հեշտ է, ուստի այն կատարյալ է նախաճաշին, բայց իհարկե կարելի է պատրաստել նաև ընթրիքի համար: Կարող եք ընտրել ցանկացած միջուկ: Իսկ մենք Ձեզ համար կգրենք ստանդարտ բաղադրատոմս:

Անհրաժեշտ է․

  • Ալյուր – 9 ճաշի գդալ,
  • Երկու ձու,
  • Թթվասեր — չորս ճաշի գդալ,
  • Մայոնեզ — չորս ճաշի գդալ,
  • Լոլիկ,
  • Երշիկեղեն,
  • Պանիր։

Պատրաստումը․

Խմորի համար միացրեք ձու, թթվասեր և ալյուր: Լավ խառնեք:

Տապակի վրա քսեք յուղ և խմորը լցրեք դրա մեջ՝ հավասարաչափ բաշխելով:

Կտրեք, ինչպես սիրում եք լոլիկն ու երշիկը: Տարածեք հիմքի վրա: Ավելացրեք մայոնեզ:

Քերեք պանիրը և լավ ցանեք պիցցայի վրա:

Տապակը դրեք կրակի վրա, ծածկեք և պատրաստեք պիցցան 5-7 րոպե:

Բարի ախորժակ։

Նյութը հրպարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: